07.11.2018 14:24

Զուգարանային հեղափոխություն. Բիլ Գեյթսը ցուցադրել է դյուրակիր զուգարանների նոր նմուշներ

Զուգարանային հեղափոխություն. Բիլ Գեյթսը ցուցադրել է դյուրակիր զուգարանների նոր նմուշներ

Բարերար և միլիարդատեր Բիլ Գեյսը Պեկինում ելույթ է ունեցել կենցաղային կոյուղու բնագավառում տեխնիկական նորարարություններին նվիրված ցուցահանդեսում:

Նա իր ելույթն սկսել է մարդու արտաթորանքով լի մի բանկայի ցուցադրությամբ: «Խոստովանեմ, որ դեռ տասը տարի առաջ ես չէի պատկերացնի, որ այսքան շատ բան կիմանամ կղանքի մասին»,- կատակել է Բիլ Գեյթսը:

Վերջին յոթ տարիներին Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը ավելի քան 200 մլն եվրո է ծախսել դյուրակիր զուգարանների մշակման ոլորտում:

Reinvented Toilet Expo ցուցահանդեսում ցուցադրվել է 20 նոր սանիտարահիգիենիկ արտադրանք, որոնց նպատակն է լուծել վարակների տարածման խնդիրը:

Microsoft ընկերության հիմնադիրը հրավիրվել է Պեկինի ցուցահանդեսին, որին չինական կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում: Վերջերս ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը այսպես կոչված՝ «զուգարանային հեղափոխությունը» հայտարարել է երկրի զարգացման առաջնահերթ խնդիրներից մեկը:

Փոխանցում է BBC-ն: