07.11.2018 16:17

Վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ

Վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարի վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:

«Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Մեքենայում եղել են 21 զինծառայող, որոնցից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է: Նոր տեղեկություններ կհայտնենք»- փոխանցում է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ շրջվել է ՊՆ բեռնատարը:

Վթարի արդյունքում զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ