07.11.2018 16:43

ԱՄՆ ընտրողների կեսից ավելին ՌԴ-ի վերաբերյալ հետաքննությունը արդարացված է համարում

ԱՄՆ ընտրողների կեսից ավելին ՌԴ-ի վերաբերյալ հետաքննությունը արդարացված է համարում

Ամերիկացի ընտրողների ավելի քան 50 %-ը, որ հարցման է ենթարկվել ԱՄՆ միջանկյալ ընրություններում  քվեարկելուց հետո ընտրատեղամասերից դուրս գալու ժամանակ, քաղաքականապես արդարացված է համարում այն հետաքննությունը, որ անցկացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը 2016 թ. ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է CNN-ը, որի աշխատակիցներն էլ անցկացրել են հարցումը:

Հարցվածների գրեթե 40 %-ը հայտարարել է, որ Մյուլլերի հետաքննությունը հիմնավոր է համարում: Նույնքան հարցվածներ գոհ են նրանից, թե ինչպես է հատուկ դատախազը կարողանում լուծել իր խնդիրները, մինչդեռ 40 %-ից ավելին հակառակ կարծիքի է, պարզաբանել է հեռուստատեսությունը: Ընդ որում՝ CNN-ը չի նշել, թե քանի մարդ է մասնակցել հարցմանը:

Հատուկ դատախազ Մյուլլերը 2017 թ. մայիսին ձեռնամուխ է եղել ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի միջամտության և նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների ու Մոսկվայի միջև դավադիր կապերի հետաքննությանը: ԱՄՆ նախագահը և նրա շրջապատը բազմիցս հերքել են ռուսաստանյան պաշտոնատար անձանց հետ անիրավաչափ շփումների կասկածները: Մոսկվան նույնպես  բազմիցս հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ պնդումները:

Փոխանցում է tass.ru-ն: