08.11.2018 09:31

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և հրավիրել Հայաստան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, տեղեկացնում է մեր ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը,  որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջանին Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին: