08.11.2018 10:00

Իբրահիմովիչը խոսել է իր մտադրությունների մասին

Իբրահիմովիչը խոսել է իր մտադրությունների մասին

«Լոս Անջելեսի Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին կապում են Եվրոպա վերադարձի հետ, բայց շվեդ ֆուտբոլիստը պնդում է, որ մտադիր է մնալ ՄԼՍ-ում:

«Այո՛, հետաքրքրություն կա Եվրոպայից, դա գաղտնիք չէ: Սակայն ինձ համար առաջնային է «Գելեքսին»: Ես այստեղ եմ և ուրախ եմ դրա համար: Հետաքրքրությունները միշտ կլինեն: Դա նորմալ է: Երբ ես վնասվածք ունեի 1 տարի, դա բնական էր, բայց հիմա ես վերադարձել եմ, ու դա անակնկալ չէ:

Ես պատկանում եմ «Գելեքսիին»: Ես «Գելեքսիի» ֆուտբոլիստ եմ, ես չեմ պատրաստվում ուրիշ տեղ գնալ: Ես իմ ամբողջ ուշադրությունը տրամադրում եմ այն ակումբին, որտեղ այդ պահին գտնվում եմ»,-Goal.com-ն է փոխանցում Զլատանի խոսքերը:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելեսի Գելեքսիի» հետ ավարտվում է 2019 թվականին: Ֆուտբոլիստի խոսքով՝ նա հիմա բանակցություններ է վարում ակումբի հետ: