08.11.2018 10:30

Արսեն Վենգերը մեկնաբանել է «Միլանը» գլխավորելու հետ կապված տարածված լուրերը

Արսեն Վենգերը մեկնաբանել է «Միլանը» գլխավորելու հետ կապված տարածված լուրերը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է տարածված այն լուրերը, թե պատրաստվում է ստանձնել «Միլանի» մարզչական ղեկը։

«Կարող եմ ասել, որ դրանք սուտ տեղեկություններ են։ Եթե ես որևէ մեկի հետ պայմանագիր ստորագրած լինեի, ապա դուք (խոսքը beIN Sports-ի մասին է, որի հետ նա համագործակցում է՝ խմբ․) կիմանայիք։ Դա չի համապատասխանում իրականությանը։

Հիմա կենտրոնացած եմ beIN Sports-ում իմ աշխատանքի վրա, իսկ դա այդքան էլ հեշտ չէ»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996-2018թթ․։