08.11.2018 11:32

«Ռեալ»-ը փոխշահավետ գործարք է առաջարկել «Ինտեր»-ին

«Ռեալ»-ը փոխշահավետ գործարք է առաջարկել «Ինտեր»-ին

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին թիմ հրավիրելու համար, տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «սերուցքայիններ»-ը պատրաստ են հակառակ ուղղությամբ բաց թողնել Կարիմ Բենզեմային և հույս ունեն, որ այդ առաջարկը կհետաքրքրի միլանյան ակումբի ղեկավարությանը:

Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական» ակումբը 110 մլն եվրո է առաջարկել արգենտինացու տեղափոխության համար: