08.11.2018 13:00

Նեյմարը բողոքել է մրցավարից

Նեյմարը բողոքել է մրցավարից

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը քննադատել է իտալական «Նապոլիի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման մրցաբար Բյորն Կույպերսին:

«Մրցավարը թույլ տվեց շատ սխալներ, սակայն ինձ ամենաշատը զայրացրեց այն, թե ինչպես էր նա վարվում ինձ հետ: Այն, ինչ նա ասաց ինձ, անհարգալից վերաբերմունք էր, այդ պատճառով ես մի փոքր կորցրի ինքնակառավարումը: Ինձ այնքան էլ չեն հետաքրքրում մրցավարի սխալները խաղի ժամանակ: Մրցավարը բոլորի պես մարդ է եւ կարող է սխալվել: Ինձ զայրացրեց նրա վերաբերմունքը խաղացողների հանդեպ: Հարգանքը բացակայում էր:

Կույպերսը պետք է հարգալից վերաբերմունք դրսեւորի ֆուտբոլիստների հանդեպ եւ չկարծի, թե մյուսներից բարձր է, քանի որ ունի սուլիչ ու քարտեր: Հույս ունեմ, որ այս ամենը անհետեւանք չի մնա»,- Նեյմարի խոսքը մեջբերում է UOL-ը:

Հիշեցնենք, որ Նեապոլում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրից հետո С խումբը 6-ական միավորով գլխավորում են «Նապոլին» ու անգլիական «Լիվերպուլը»: ՊՍԺ-ն ունի 5 միավոր, իսկ սերբական «Ցրվենա Զվեզդան»՝ 4: