08.11.2018 08:06

ՉԼ. ՄՅՈՒ-ն խաղավերջում հաղթեց «Յուվե»-ին, «Ռեալ»-ն ու «Սիթի»-ն ջախջախեցին մրցակիցներին, այլ արդյունքներ (տեսանյութ)

ՉԼ. ՄՅՈՒ-ն խաղավերջում հաղթեց «Յուվե»-ին, «Ռեալ»-ն ու «Սիթի»-ն ջախջախեցին մրցակիցներին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում կայացան վերջին 6 հանդիպումները:

Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Վիկտորիա Պլզեն»-ին:

«Արքայական ակումբ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բենզեման: Մեկական անգամ էլ աչքի ընկան Կազեմիրոն, Կրոսը և Բեյլը:

«Վիկտորիա» - «Ռեալ»՝ 0:5

«Յուվենթուս»-ը Թուրինում ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով 1:2 հաշվով:

Խաղի հաշիվը 65-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացել է «ծեր սինյորա»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Խաղավերջում տուգանայինից խփած ոչ պակաս գեղեցիկ գոլով  հաշիվը հավասարացրել է Մատան: Թվում էր, թե թիմերը կբավարարվեն ոչ-ոքի արդյունքով, սակայն 90-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ալեքս Սանդրոն պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

«Յուվենթուս» - «Ման. Յունայթեդ»՝ 1:2

«Մանչեսթեր Սիթի»-ն «Էթիադ» մարզադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյոր»-ի դարպասը:

«Քաղաքայիններ»-ի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ժեզուսը: Մեկական անգամ էլ ուկրաինական թիմի դարպասը գրավեցին Դավիդ Սիլվան, Ստերլինգը և Մահրեզը:

«Ման. Սիթի» - «Շախտյոր»՝ 6:0

Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի ներքո 2:0 հաշվով առավելության հասավ ԱԵԿ-ի նկատմամբ:

Գերմանական թիմի կազմում իր հաշվին դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին:

«Բավարիա» - ԱԵԿ՝ 2:0

Այլ արդյունքներ՝

«Բենֆիկա» - «Այաքս»՝ 1:1

«Լիոն» - «Հոֆենհայմ»՝ 2:2