08.11.2018 12:26

Բաղրամյանը 26-ը՝ նորից նախագահի նստավայր

Բաղրամյանը 26-ը՝ նորից նախագահի նստավայր

Կառավարության այսօրվա որոշմամբ Հանրապետության նախագահի նստավայրը նորից տեղափոխվել է Բաղրամյան 26:

Վարչապետի նստավայր է սահմանվել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցեն՝ կառավարության շենքը: Հիշեցնենք, որ նախկին նախագահական նստավայրը՝ կառավարական շենքի հետ մեկտեղ, վարչապետի նստավայր դարձավ այս տարվա հունվարին:

Նախագահի նստավայր էր սահմանվել Մաշտոցի 47 հասցեում գտնվող կառավարության ընդունելությունների տունը: