08.11.2018 12:53

Երեւանում ապամոնտաժվում են գովազդային ապօրինի նյութերը

Երեւանում ապամոնտաժվում են գովազդային ապօրինի նյութերը

Երեւանի քաղաքապետարանից փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին եւ Երեւան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը:

Նշվում է, որ Երեւան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երեւան քաղաքի ավագանու «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» եւ Երեւան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
Նախօրոք, մինչեւ արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: