08.11.2018 13:26

Թրամփը գլխավոր դատախազ Սեշնսին խնդրել է հեռանալ

Թրամփը գլխավոր դատախազ Սեշնսին խնդրել է հեռանալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ազատման մասին, որին վերջին ամիսներին բազմիցս քննադատել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության վերահսկողությունը վատ կատարելու համար:

Նախագահին ուղղված դիմումում արդեն նախկին գլխավոր դատախազը և ԱՄՆ արդարադատության նախարարը գրել է՝«Հարգարժան նախագահ, ձեր խնդրանքով հրաժարական եմ ներկայացնում»:

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մեթյու Ուիթաքերը, որն առաջարկում էր սահմանափակել «ռուսաստանյան հետաքննությունը»:

ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է Սեշնսին, նաև՝ հրապարակավ, այն բանի համար, թե նա ինչպես է ղեկավարում արդարադատության նախարարությունը:

Սեշնսը ԱՄՆ 84-րդ գլխավոր դատախազն էր, նա այդ պաշտոնն զբաղեցրել էր 2017 թ. փետրվարին: Հենց նրա օրոք էր նշանակվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, և նախաձեռնվել էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության և Թրամփի ու Մոսկվայի միջև հնարավոր գործարքի հետաքննությունը:

Փոխանցում է BBC-ն: