08.11.2018 13:51

ՀԱՊԿ առաջնորդներն Աստանայում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը

ՀԱՊԿ առաջնորդներն Աստանայում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդներն Աստանայի գագաթնաժողովում այսօր քննարկելու են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը՝ Հայաստանի՝ պաշտոնից ազատված ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովի խոսքով՝ այդ պաշտոնում քննարկվում է երեք թեկնածություն:

«Գագաթնաժողովն սկզբում կկայանա նեղ կազմով, կքննարկվի չափազանց կարևոր հարց՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ: Քննարկվում է երեք հնարավոր տարբերակ. կամ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի (Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Սեմերիկովի) պաշտոնավարումը մինչև 2020 թ. մայիս, կամ այբբենական կարգով Հայաստանին (Армения) հաջորդող Բելառուսի ներկայացուցչի ընտրություն, կամ էլ երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը՝ հայ ներկայացուցչի ընտրություն մինչև 2020 թ. մայիս ժամկետով»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Փոխանցում է tass.ru-ն: