08.11.2018 15:23

Արքայազն Չարլզը խոստացել է թագավոր դառնալու դեպքում փոխել վարքագիծը

Արքայազն Չարլզը խոստացել է թագավոր դառնալու դեպքում փոխել վարքագիծը

Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզը խոստացել է փոխել վարքագիծը, երբ թագավոր դառնալու ժամանակը գա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք, որպես միապետ՝ կշարունակի մասնակցել հասարակական քարոզչական միջոցառումներին, ինչն այժմ անում է, մասնավորապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպես ճարտարապետությունն է կամ շրջակա միջավայրը, արքայազնը ասել է. «Ոչ, դա չի լինի, ես այդ աստիճան հիմար չեմ»:

«Ես իրոք գիտակցում եմ, որ  գերիշխան լինելը առանձնահատուկ ծես է: Ուստի ես, իհարկե, լիովին հասկանում եմ, թե դա ինչպես պետք է լինի»,- ասել է Չարլզը՝ խոստանալով «գործել միապետի կյանքի սահմանադրական պարամետրերի շրջանակներում»:

Չարլզի խոսքով՝ «Կարևոր է հիշել, որ նույն ժամանակի մեջ տարածությունը բավարար է միայն մեկ միապետի, այլ ոչ թե երկուսի համար»:

Այս հայտարարությունները հնչել են թագաժառանգի 70-ամյակի նախօրյակին, որը Մեծ Բրիտանիան նշում է նոյեմբերի 14-ին: Չարզն առաջին անգամ է արտահայտվում հետագայում իր կողմից միապետական գործառույթների մասին: Նախկինում թագաժառանգը աննրբանկատ է համարել այդ թեմայի քննարկումը, սակայն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիասբեթ II-ն արդեն 92 տարեկան է, և հանրությունն, այսպես թե այնպես, ուզում է իմանալ՝ ինչ սպասի թագաժառանգից , երբ նա գրավի գահը:

Փոխանցում է tass.ru-ն: