09.11.2018 12:00

Արոնյանը կվիճարկի Тata Steel Chess India մրցաշարի մրցանակները

Արոնյանը կվիճարկի Тata Steel Chess India մրցաշարի մրցանակները

Լևոն Արոնյանը կմասնակցի վաղը Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում մեկնարկող շախմատի Тata Steel Chess India մրցաշարին: Սկզբում 10 մասնակիցները մեկ շրջանով իրենց հարաբերությունները կպարզեն արագ շախմատի մրցաշարում:

Հայ գրոսմայստերը կմրցի Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, Շահրիյար Մամեդյարովի, Սերգեյ Կարյակինի, Վիշվանաթան Անանդի, Պենտալա Հարիկրիշնայի, Վիդիթ Գուդրաջիի, Սուրյա Գանգուլիի և Սարին Նիհալի հետ:

Նոյեմբերի 13-14-ը երկու շրջանով կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար, որում Սարին Նիհալի փոխարեն հանդես կգա Ռամեշբաբու Պրագնանանդհան:

Դրամական մրցանակների կարժանանան յուրաքանչյուր մրցաշարում լավագույն արդյունք ցույց տված 5 մասնակիցները: Արագ շախմատի մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 10 հազար դոլարով, կայծակնային մրցաշարում լավագույնը ճանաչված շախմատիստը կստանա 7,5 հազար դոլար: