09.11.2018 13:05

Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում գերազանցել է Շևչենկոյին և Իբրահիմովիչին

Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում գերազանցել է Շևչենկոյին և Իբրահիմովիչին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մյունխենյան ակումբի մեկնարկային կազմում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԱԷԿ-ի դեմ հանդիպման ժամանակ:

Արդյունքում, նա կարողացավ առանձնանալ 2 հեղինակած գնդակով և հատել 49 գոլի սահմանը Չեմպիոնների լիգայում իր 100-րդ հանդիպմանը:

Այդ կերպ, լեհ ֆուտբոլիստը ՉԼ-ի լավագույն ռմբարկուների ցանկում գերազանցեց Անդրեյ Շևչենկոյին և Զլատան Իբրահիմովիչին, որոնք 48 գոլ ունեն իրենց հաշվին: Եվս մեկ գնդակ ու Լևանդովսկին կշրջանցի նաև Տիերի Անրիին: