09.11.2018 11:50

Աստանա. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել

Աստանա. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել

ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովում որոշում չի ընդունվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ:

Առայժմ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Коммерсант-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական որոշումը կայացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:

Փոխանցում է tass.ru-ն: