10.11.2018 12:02

Բրազիլական ԶԼՄ. Ռոնալդինյոն կզրկվի անձնագրից

Բրազիլական ԶԼՄ. Ռոնալդինյոն կզրկվի անձնագրից

Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի դատարանը որոշել է առգրավել աշխարհի 2002 թվականի չեմպիոն Ռոնալդինյոյի միջազգային անձնագիրը: Այս մասին հաղորդում է UOL լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ բրազիլական ԶԼՄ-ները գրում էին, որ 2015 թվականին Ռոնալդինյոյին ու իր եղբորը Բրազլիայի դատարանը տուգանել էր 2 միլիոն եվրոյով: Պատճառը  արգելված վայրում շինանարարական աշխատանքների իրականացնումն ու հասարակական վայրի աղտոտումն է: Այդ ընթացքում Ռոնին չի վճարել տուգանքը: Դա հիմք է հանդիսացել դատարանի համար՝ Ռոնալդինյոյի անձնագիրը առգրավելու համար:

Պարբերականը հաղորդում է, որ Ոսկե Գնդակի դափնեիկիրն իր անվան դիմաց ունի առնվազն 19 անշարժ գույք, որոնց համար նա ևս կուտակած պարտքեր ունի ավելի քան 500 հազար եվրոյի չափով: