10.11.2018 13:09

Չեմպիոնների լիգա․ Հարի Քեյնը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգա․ Հարի Քեյնը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում անգլիացին առաջ է անցել Ռիհադ Մահրեզից («Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեմայից («Ռեալ») եւ Միլան Պավկովից («Զրվենա Զվեզդա»):

Հիշեցնենք, որ Հարի Քեյնի դուբլի շնորհիվ «Տոտենհեմը» 2։1 հաշվով կամային հաղթանակ էր տարել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» նկատմամբ։