10.11.2018 13:38

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում:

35-ամյա ֆուտբոլիստը կշարունակի խաղալ «Լինչեպինգի» կազմում եւ միաժամանակ մարզչական աշխատանք կկատարի շվեդական ակումբի մինչեւ 17 տարեկանների թիմում, որը նա գլխավորել է: Այդ մասին Պաչաջյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Օրեր առաջ հայ կիսապաշտպանը գոլի ու գոլի հեղինակ էր դարձել Շվեդիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրի խաղում:

Հիշեցնենք, որ Լեւոն Պաչաջյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2004-2012-ը՝ 37 խաղում խփելով 2 գոլ: Նա 2013 թվականից է խաղում Շվեդիայում: