11.11.2018 09:00

Ջոկովիչն ու Ֆեդերերը` մետրոյում

Ջոկովիչն ու Ֆեդերերը` մետրոյում

Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները մեկնաբանել է այն փաստը, որ ATP-ի Ամփոփիչ մրցաշարի մասնակիցները ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը մեկնել էին մետրոյով:

«Իհարկե, մեզանից շատերը գոնե մեկ անգամ մետրո նստել են, իսկ հիմա ամեն ինչ այլ էր: Հիանալի էր, երբ բոլորս միասին էինք, նույն վագոնում: Մարդիկ շատ էին զարմացել` հատկապես տեսնելով Ռոջեր Ֆեդերերին և Նովակ Ջոկովիչին»,- ասել է Իսները: