Ռոբերտո Կարլոս. Վինիսիուսը կկերտի «Ռեալի» եւ համաշխարհայն ֆուտբոլի պատմություն

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան, Արքայական ակումբի դեսպան Ռոբերտո Կարլոսը վստահ է, որ թիմի նորեկ, 18-ամյա բրազիլացի Վինիսիուս Ժունիորը կարող է պատմություն կերտել համաշխարհային ֆուտբոլում:
«Ես միշտ հույս ունեմ, որ Եվրոպա եկող բրազիլացի ֆուտբոլիստները լավագույններից են: Վինիսիուսը շատ երիտասարդ է եւ «Ֆլամենգոյից» հեռացավ արդեն մեծ փորձով: Նա կկերտի «Ռեալի» եւ համաշխարհային ֆուտբոլի պատմություն: Նա ժամանակակից խաղացող է, կարողանում է շրջանցել մրցակիցներին, հետեւողական եւ ամբողջական խաղ ցուցադրել»,- Ռոբերտո Կարլոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: