11.11.2018 11:31

Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մտադիր է հեռանալ անգլիական ակումբից: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, չիլիացի ֆուտբոլիստն իր ցանկության մասին արդեն հայտնել է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությանը: 29-ամյա խաղացողն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Նշենք, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է Սանչեսի խաղից, իսկ ֆուտբոլիստն էլ, իր հերթին, կարոտում է Լոնդոնի առօրյան: