11.11.2018 12:31

Daily Mail. Մատան ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

Daily Mail. Մատան ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարող է հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալ»: Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաներ»-ի հետ ավարտվում է ընթացիկ տարվա վերջում: