10.11.2018 23:30

Դորտմունդի «Բորուսիա»-ն գերկամային հաղթանակ տարավ «Բավարիա»-ի նկատմամբ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիա»-ն գերկամային հաղթանակ տարավ «Բավարիա»-ի նկատմամբ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալեց «Բավարիա»-ին: 

Թեև հյուրերն այս խաղում երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան, այդուհանդերձ Լյուսյեն Ֆավրի թիմին հաջողվեց հետ բերել կորցրածը և 3:2 հաշվով հաղթանակ տանել: 

Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Մարկո Ռոյսը, իսկ մյունխենյան ակումբի կազմում՝ Ռոբերտ Լևանդովսկին: 

Այս խաղից հետո «Բորուսիա»-ն վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բավարիա»-ն 20 միավորով 3-րդն է: 

«Բորուսիա» Դ. - «Բավարիա»՝ 3:2 

0:1 Լևանդովսկի (26'), 1:1 Ռոյս (49'),  1:2 Լևանդովսկի (53'), 2:2 Ռոյս (67'), 3:2 Ալկասեր (74')