10.11.2018 23:42

Լա Լիգա. «Ատլետիկո»-ն խաղավարտին հաղթեց «Ատլետիկ»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Ատլետիկո»-ն խաղավարտին հաղթեց «Ատլետիկ»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում հանդիպեցին Մադրիդի «Ատլետիկո»-ն և Բիլբաոյի «Ատլետիկ»-ը: 

Դիեգո Սիմեոնեի թիմը կամային հատկանիշների շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ տարավ: Հաղթական գոլի հեղինակ դարձավ պաշտպան Դիեգո Գոդինը: 

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուիլյամսը: 

Այս խաղից հետո «Ատլետիկո»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ, իսկ «Ատլետիկ»-ը 16-րդ հորիզոնականը: 

«Ատլետիկո» - «Ատլետիկ»՝ 3:2

0:1 Ուիլյամս (36'), 1:1 Թոմաս (61'), 1:2 Ուիլյամս (64'), 2:2 Ռոդրիգո (80'), 3:2 Գոդին (90+3)