11.11.2018 22:30

Լա Լիգա. «Բարսելոնա» - «Բետիս»՝ 3:4. Մեսսիի վերադարձն անհաջող էր (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա» - «Բետիս»՝ 3:4. Մեսսիի վերադարձն անհաջող էր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում 3:4 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բետիս»-ից:

Առաջին կեսում հյուրերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին կատալոնացիների դարպասն. աչքի ընկան Ժունիորն ու Խուակինը: 67-րդ րոպեին 11-մետրանոցից հաշվի տարբերությունը կրճատեց տանտերերի ավագ Մեսսին: 4 րոպե անց հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լո Չելսոն՝ 1:3: 79-րդ րոպեին «կապտանռնագույններ»-ը կրկին կրճատեցին խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Վիդալը: Սակայն, այս ամենից նույնպես անդալուսիական թիմը չնահանջեց և 4-րդ գոլը խփեց: Գոլի հեղինակ դարձավ Կանալեսը: Մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Մեսսին ևս մեկ գոլ խփեց, սակայն իր թիմին պարտությունից փրկել չկարողացավ:

Նշենք, որ 81-րդ րոպեին երկրորդ զգուշացումից հետո խաղադաշտից հեռացվեց կատալոնացիների կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

Այս պարտությունից հետո «Բարսելոնա»-ն 24 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 3:4