11.11.2018 22:34

ԱՊԼ. Մխիթարյանն «Արսենալ»-ին փրկեց պարտությունից (տեսանյութ)

ԱՊԼ. Մխիթարյանն «Արսենալ»-ին փրկեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոն»-ի հետ:

13-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ է մղել Կարվալյուն: 76-րդ րոպեին «զինագործներ»-ի կազմում փոխարինման է դուրս եկել հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս 10 րոպե անց դարձավ գոլի հեղինակ և լոնդոնյան գրանդին փրկեց պարտությունից:

Այս խաղից հետո «Արսենալ»-ը 24 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:1