12.11.2018 10:00

Պաշտոնական․ Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու

Պաշտոնական․ Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու

Ավարտվել է Ղազախստանի առաջնությունը: Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին 18 խփած գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։

Թեև Մարկոսը վնասվածքի պատճառով բաց թողնեց առաջնության վերջին հանդիպումները, ռմբարկուական պայքարում նրա գլխավոր մրցակից Ադերինսոլա Էսեոլան, որը հանդես է գալիս «Կայրաթի» կազմում, միայն 17 գոլ կարողացավ հեղինակել և 1 գնդակով զիջեց մեր կիսապաշտպանին։