12.11.2018 11:05

Տեր Շտեգենը գերազանցեց «Ռեալ»-ի նախկին դարպասապահի ցուցանիշը

Տեր Շտեգենը գերազանցեց «Ռեալ»-ի նախկին դարպասապահի ցուցանիշը

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն ուժերը չափել է «Բետիս»-ի հետ:

Կատալոնացիների կազմում մեկանրկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Մարկ-Անդրե տեր Շտեգենը: Վերջինիս համար այս հանդիպումը 92-րդն է Լա Լիգայում:

Opta-ի փոխանցմամբ՝ Տեր Շտեգենը Լա Լիգայում ամենաշատ հանդիպումներ անցկացրած գերմանացի դարպասապահների ցանկում առաջ անցավ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Բոդո Իլգներին, ով մադրիդյան թիմում հանդես է եկել 1996-2001 թվականներին: