12.11.2018 11:28

Իտալական երկու գրանդ ակումբ պատրաստ է ձմռանը գնել Իսկոյի տրանսֆերը

Իտալական երկու գրանդ ակումբ պատրաստ է ձմռանը գնել Իսկոյի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ն ու «Նապոլի»-ն: Երկու գրանդներն էլ պատրաստ են տեղափոխությունն իրականացնել ձմռանը:

26-ամյա ֆուտբոլիստն իր հերթին գոհ չէ «Ռեալ»-ում ունեցած կարգավիճակից և շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է այն ընդունել: