12.11.2018 12:00

Կարլսենն ու Կարուանան հաղթողին չորոշեցին

Կարլսենն ու Կարուանան հաղթողին չորոշեցին

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող Կարլսեն - Կարուանա դիմակայության երկրորդ պարտիան էլ խաղաղ ելք ունեցավ:

Խաղարկվեց թագուհու գամբիտ, և դիրքը հավասարվեց: Ճիշտ է՝  սևերով խաղացող Կարուանան միջնախաղում որոշակի դիրքային առավելություն ստացավ,  ինչն էլ վերջնախաղում դարձրեց զինվորի առավելություն, սակայն Կարլսենը հմտորեն պաշտպանվեց,

և  ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստին ավելին անել չհաջողվեց: Մրցակիցները 49-րդ քայլում ոչ-ոքի համաձայնվեցին:

Երրորդ պարտիան կսկսվի նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 19:00-ին: