12.11.2018 12:30

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ

 Բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ֆելիքս Սավոնը ձեռբակալվել է 12-ամյա դեռահասին բռնաբարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է BoxingScene-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, կուբացուն երկրորդ անգամ է նման մեղադրանք առաջադրվում: Առաջին անգամ նրան պաշտպանել էին երկրի իշխանությունները, որպեսզի չվնասվի երկրի ամենահայտնի մարզիկներից մեկի իմիջը:

Հիշեցնենք, որ մարզիկը հաղթել է Օլիմպիական խաղերում 1992, 1996 և 2000 թվականներին: