12.11.2018 13:00

Հյոնես. Կովաչի հեռացման մասին խոսք լինել չի կարող 19:27 11.11.2018

Հյոնես. Կովաչի հեռացման մասին խոսք լինել չի կարող 19:27 11.11.2018

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ չեն պատրաստվում աշխատանքից ազատել թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» 2:3 հաշվով պարտվել է Դորտմունդի «Բորուսիային» և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

«Կովաչին հեռացնելու մասին խոսք լինել չի կարող:Մեր թիմը շատ լավ մարզավիճակում է: Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունն ինձ ավելի քիչ տխրեցրեց, քան նախորդ ամիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունը»,- Հյոնեսի խոսքը մեջբերել է Goal.com-ը: