12.11.2018 08:19

Ա Սերիա. «Յուվենթուս»-ն ուժեղ գտնվեց «Միլան»-ից (տեսանյութ)

Ա Սերիա. «Յուվենթուս»-ն ուժեղ գտնվեց «Միլան»-ից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Միլան»-ը «Սան Սիրո»-ում 0:2 հաշվով զիջեց գործող չեմպիոն «Յուվենթուս»-ին:

8-րդ րոպեին թուրինցիների հաշվի մեջ առաջ է մղել Մանջուկիչը: 41-րդ րոպեին տանտերերի հարձակվող Իգուաինը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն վրիպեց 11-մետրանոցից: 81-րդ րոպեին հյուրերի կազմում ևս մեկ գոլ խփեց Ռոնալդուն:

Նշենք, որ 83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Գոնսալո Իգուաինը:

Այս հաղթանակից հետո «ծեր սինյորա»-ն 34 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Միլան» - «Յուվենթուս»՝ 0:2