12.11.2018 12:00

Աշխարհը նշել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը

Աշխարհը նշել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը

Կիրակի օրը միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում  նշել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը:

Բրիտանիայում ժամը 11-ին զոհերի հիշատակը հարգել են լռության երկու րոպեներով, արքայզան Չարլզը թագուհու անունից, որն արարողությանը հետևել է պատշգամբից, Ուայթհոլլի խորհրդանշական շիրմին պսակ է դրել:

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Գերմանիայի առաջին նախագահն է, որ նույնպես ծաղկեպսակ է դրել այդ հուշարձանին:

Այնուհետև հազարավոր մարդիկ, այդ թվում՝ տարբեր ռազմական հակամարտությունների վետերաններ և Առաջին աշխարհամարտի զոհերի հարազատներ, երթով անցել են Անհայտ զինվորի հուշարձանի մոտով:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում հիշատակի օրվա առթիվ ընդունել է գրեթե 70 պետությունների ու կառավարությունների ղեկավարների: Աշխարհի առաջնորդների հետ նա պսակ է դրել Հաղթական կամարի մոտ՝ Անհայտ զինվորի շիրմին:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի  հոբելյանի կապակցությամբ արարողություններ են անցկացվել նաև Ավստրալիայում, Հնդկաստանում:

Փոխանցում է BBC-ն: