12.11.2018 12:24

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները գրեթե ոչ մեկը չի ճանաչում

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները գրեթե ոչ մեկը չի ճանաչում

Կիրակի օրը Ուկրաինայի հարավում՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, «ժողովրդական խորհուրդների» (խորհրդարանների) և այդ տարածքների «ղեկավարների» ընտրություններ են կայացել:

Ուկրաինան չի ճանաչում այդ ընտրությունները, նախագահ Պյոտր Պոռոշենկոն դրանք անվանել է «կեղծ» և կոչ է արել չմասնակցել դրանց:

Դոնեցկում հաղթել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է նախկին առաջնորդի՝ Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո: Պուշիլինն ստացել է քվեների 60,9 %-ը:

Լուգանսկում, ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առջևում Լեոնիդ Պասեչնիկն է՝ 68,4 % ձայնով:

Հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Լեհաստանը ինքնահռչակ հանրապետություններում անցկացվելիք ընտրություններն անվանել են անօրինական և Մինսկի համաձայանգրերին հակասող: Նույնպիսի կարծիք է հայտնել նաև ԵԱՀԿ նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո-Միլանեզին: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ ընտրությունները չեն հակասում Մինսկյան պայմանագրերին, և Ուկրաինային է մեղադրել այդ պայմանագրերը չկատարելու մեջ:

Ուկրաինայում իրավիճակի հարցով բանակցությունների նորմանդական ձևաչափի մասնակիցներ Գերմանիան և Ֆրանսիան նույնպես դեմ են հանդես եկել այդ ընտրություններին:

Փոխանցում է BBC-ն: