12.11.2018 12:46

Թրամփի և Մակրոնի հանդիպումը. եվրոպական բանակի վերաբերյալ վիճել չի հաջողվել

Թրամփի և Մակրոնի հանդիպումը. եվրոպական բանակի վերաբերյալ վիճել չի հաջողվել

Նոյեմբերի 10-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի  կապակցությամբ արարողությունների նախօրեին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Հանդիպման օրակարգում են եղել այնպիսի թեմաներ, ինչպես՝ Իրանը, հակամարտությունները Սիրիայում և Եմենում, կլիմայի փոփոխությունները և առևտուրը:

Սակայն դրանից մեկ օր առաջ Թրամփը քննադատության տարափ էր թափել Մակրոնի հասցեին՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, թե ԵՄ-ն սեփական բանակի կարիքն ունի՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի կողմից ճնշմանը դիմակայելու համար: Թրամփն իր twit-ում այդ խոսքերը չափազանց վիրավորական էր համարել:

Մինչդեռ հանդիպումից հետո ամփոփիչ մամլո ասուլիսում Թրամփն ու Մակրոնը չեն սկսել վիճել, այլ համակարծիք են եղել, որ Եվրոպան պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա: Պաշտպանելով եվրոպական բանակի մասին իր գաղափարը՝ Մակրոնը թփթփացրել է Թրամփի ծնկին:

Փոխանցում է BBC-ն: