12.11.2018 14:24

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվն աճում է

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվն աճում է

Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի, ավելի քան 200 հոգի համարվում է անհետ կորած:

Ուժեղ քամիները կրակը տարածելու վտանգ են ստեղծում, ուստի նահանգապետ Ջերի Բրաունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել, ինչը թույլ կտա հրդեհների հետևանքները վերացնելու համար ստանալու դաշնային օժանդակություն:

Բրաունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է կրճատել Կալիֆոռնիայի ֆինանսավորումը՝ տեղական իշխանություններին մեղադրելով հրդեհների հարցում անիրազեկության մեջ:

Փոխանցում է BBC-ն: