12.11.2018 14:39

Վրաստանի նախագահի թեկնածուն հայտարարել է, թե իրեն սպառնում են սպանել

Վրաստանի նախագահի թեկնածուն հայտարարել է, թե իրեն սպառնում են սպանել

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի ճեպազրույցում տեղեկացրել է, որ իրեն և իր երեխաներին սպանելու սպառնալիքներ պարունակող հեռախոսային հաղորդագրություններ է ստացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից:

«Անցած կիրակի ես և իմ երեխաները սպանության սպառնալիքներ ենք ստացել հեռախոսով: Այդ սպառնալիքներն իրական են: Դրանք ուղարկողները արդեն պարզվել են՝ դրանք նախկին զինվորականներ են, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներ»,- ասել է Զուրաբիշվիլին՝ իրավապահ մարմիններին կոչ անելով համապատասխան միջոցներ ձեռք առնել:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում կմրցեն խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվիլին , որին ակտիվորեն սատարում է իշխող «Վրացական երազանքը», և նախկին իշխանական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, կայանալու է մինչև դեկտեմբերի 2-ը:

Փոխանցում է Interfax-ը: