12.11.2018 15:57

Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ հայաստանյան դատարաններն անարդյունավետ են

Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ հայաստանյան դատարաններն անարդյունավետ են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել են, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ հայաստանյան դատական ատյաններն այդ գործով անարդյունավետ են համարում:

Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը շաբաթ օրը տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը գանգատով դիմել է ՄԻԵԴ:

«Գանգատը տրվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի դրույթների համապատասխան, անմեղության կանխավարկածը և պաշտպանվելու իրավունքը խախտելու հիման վրա: Փաստաբանների թիմը դիմել է ՄԻԵԴ՝ չսպառելով ներպետական դատական ատյանների հնարավորությունները, քանի որ այս գործով դրանք անարդյունավետ է համարում»,- ասվում է Facebook-ում փաստաբանների թիմի էջում տեղադրված հայտարարության մեջ:

Պետական հեղաշրջման և Մարտի 1-ի ցույցերը ցրելու վերաբերյալ գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել, և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Փոխանցում է ria.ru-ն: