13.11.2018 12:27

Մեկ տարում կապիտալի արտահոսքը Ռուսաստանից եռակի մեծացել է

Մեկ տարում կապիտալի արտահոսքը Ռուսաստանից եռակի մեծացել է

2018 թ. հունվար-հոկտեմբերին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ կապիտալի մաքուր արտահոսքը Ռուսաստանից մեծացել է երեք անգամ և կազմել 42,2 մլրդ դոլար, ասվում է Ռուսաստանի կենտրոնական բանկի նյութերում:

«Դա կապված է այն իրադրաձությունների հետ, որոնց մենք ականատես ենք եղել օգոստոս-սեպտեմբերին՝ պատժամիջոցների հռետորաբանության ուժգնացում, ռուբլու արժեզրկում՝ նավթի համեմատաբար բարձր գների համեմատության պայմաններում: Ես ուղիղ կապ եմ տեսնում այս արտաքին ֆոնի և կապիտալի արտահոսքի միջև. մարդիկ վախենում են պատժամիջոցներից և ջանում են իրենց փողերը դուրս բերել երկրից»,- ասում է «Ուրալսիբի» գլխավոր տնտեսագետը:

Փոխանցում է BBC-ն: