13.11.2018 13:31

Իռլանդիայում հաղորդել են ՉԹՕ-ի և երկնքում առկայծած պայծառ լույսի մասին

Իռլանդիայում հաղորդել են ՉԹՕ-ի և երկնքում առկայծած պայծառ լույսի մասին

Իռլանդիայի ավիացիոն վարչությունն ուսումնասիրում է այն տեղեկությունները, թե Իռլանդիայի հարավարևմտյան առափնյակից ոչ հեռու պայծառ լույսեր և չբացահայտված թռչող օբյեկտներ են նկատվել:

Նոյեմբերի 9-ին British Airways երթուղու օդաչուն կապվել է Շաննոն օդանավակայանի թռիչքները կառավարող  վարչության հետ և հարցրել՝ արդյո՞ք ինչ-որ զորավարժություններ են անցկացվում ինքնաթիռին մոտ գտնվող օդային տարածքում, քանի որ ինքը տեսել է «շատ արագ շարժվող ինչ-որ բան»:

Պատասխանը բացասական է եղել:

Մոնռեալից Լոնդոն թռչող ինքնաթիռի օդաչուն կարգավարին հաղորդել է, որ ինքնաթիռի անձնակազմը տեսել է շատ պայծառ լույս, իսկ հետո ինքնաթիռի ձախ կողմից անսպասելիորեն անծանոթ օբյեկտ է հայտնվել, որը հետո կտրուկ շարժվել է դեպի հյուսիս: Նրանք չեն հասկացել, թե դա ինչ է, բայց օդաչուն նշել է, որ, դատելով ըստ ամենայնի՝ այդ օբյեկտը բախման չէր գնում:

Virgin Airlunes ընկերության ինքնաթիռի մեկ այլ օդաչու ենթադրել է, թե իր տեսածը ասուպ է կամ Երկրի մթնոլորտի խիտ շերտերում գտնվող մեկ այլ օբյեկտ:

Նոյեմբերի 9-ին Իռլանդիայի հարավարևմտյան ափի օդային տարածքում անծանոթ օբյեկտների մասին ինքնաթիռների անձնակազմերից մի քանի հաղորդում ստանալուց հետո տեղի ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ այդ միջադեպերը կուսումնասիրվեն «խորհրդապահական միջադեպերի» ուսումնասիրման սովորական գործընթացի շրջանակներում:

Փոխանցում է BBC-ն: