13.11.2018 14:23

Ուրբանիզացիան և գլոբալ տաքացումը նպաստավոր են առնետների համար

Ուրբանիզացիան և գլոբալ տաքացումը նպաստավոր են առնետների համար

Փարիզի բնակիչները նոր քաղաքապետ են ընտրելու 2020 թ., սակայն առնետների գրոհը Ֆրանսիայի մայրաքաղաքի վրա արդեն հիմա սասանել է գործող քաղաքապետի վարկանիշը:

Վերջին հարցումների տվյալներով՝ փարիզցիները քաղաքապետից ամենից շատ դժգոհ են հենց քաղաքում մեծ թվով առնետների պատճառով:

Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուհարին վերջերս ստիպված էր մի քանի օր տնից աշխատել, քանի որ նրա գրասենյակը ենթարկվել էր առնետների գրոհին:

Չիկագոն այն քաղաքն է, որը ամերիկացիներից շատերը սովորաբար կապում են երաժշտության և սպորտի ոլորտներում ձեռք բերված նվաճումների հետ, բայց հիմա հաճախ այն անվանում են Ամերիկայի առնետային մայրաքաղաք:

Ինդոնեզիայում այդ կրծողներն ամեն տարի խժռում են բրնձի բերքի մինչև 17 %-ը:

Առնետների դեմ պատերազմում  մարդիկ պարտվում են:

Գիտնականներն զգուշացնում են, որ աճող ուրբանիզացիան և գլոբալ տաքացումը միայն ավելացնում են կրծողների թիվն ամբողջ աշխարհում: ՄԱԿ-ի գնահատականով՝ 2050 թ. Երկրի բնակչության 70 %-ը կապրի քաղաքներում (այժմ՝ 55%-ը):

«Առնետները լուրջ հակառակորդներ են, և մենք պետք է գիտակցենք, որ նրանց ոչնչացնել չենք կարող, քանի որ նրանց պոպուլյացիան շատ արագ է վերականգնվում: Առնետների էգերը սկսում են սերունդ տալ, երբ իրենք ընդամենը հինգ կամ վեց շաբաթական են»,- ասում է Լոնդոնի Գրինվիչի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Բելմեյնը:

Գիտնականները հայտնաբերել են, որ որոշ դեպքերում առնետներն իմունիտետ են ձեռք բերում թույների նկատմամբ: Լեսթերի համալսարանից հնաբուսաբան Յան Զալաշչևիչի կարծիքով՝ շատ հնարավոր է, որ ապագան առնետներինն է: «Ապագա էկոհամակարգում նրանք կարևոր դերակատարում կունենան և շատ հնարավոր է՝ մարդկանցից երկար ապրեն»:

Փոխանցում է BBC-ն: