13.11.2018 14:48

Աուն Սան Սու Չժին զրկվել է «Խղճի դեսպանի» կոչումից

Աուն Սան Սու Չժին զրկվել է «Խղճի դեսպանի» կոչումից

Amnesty International միջազգային կազմակերպությունը Մյանմայի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժիին զրկել է «Խղճի դեսպան» բարձրագույն պարգևից: Պատճառը ռոհինջա մուսուլման ազգության հալածանքներն են:

Աուն Սան Սու Չժիին ուղղված նամակում կազմակերպության գլխավոր քարտուղարն ափսոսանք է հայտնել այն բանի կապակցությամբ, որ նա չի օգտագործել իր հեղինակությունը մարդու իրավունքները պաշտպանելու համար և անտարբերություն է դրսևորել Մյանմայի զինվորականների կատարած դաժանությունների հանդեպ:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժեն Մյանմայի փաստացի ղեկավարն է, և հենց նրա իշխանության օրոք են այնտեղ սկսվել ռոհինջաների հալածանքները:

ՄԱԿ-ի հատուկ առաքելությունը հաստատել է, որ երկրի բանակը մասնակցել է ռոհինջա մուսուլմանների զանգվածային սպանություններին, իսկ կառավարությունը թույլ է տվել ատելություն քարոզել այդ ազգության նկատմամբ:

Փոխանցում է euronews-ը: