13.11.2018 16:39

Թրամփը Կալիֆոռնիայում խոշոր տարերային աղետի ռեժիմ է հայտարարել

Թրամփը Կալիֆոռնիայում խոշոր տարերային աղետի ռեժիմ է հայտարարել

Կալիֆոռնիա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում խոշոր տարերային աղետի ռեժիմ է հայտարարել:

«Ես հենց նոր շտապ կարգով հավանություն եմ տվել Կալիֆոռնիա նահանգում խոշոր տարերային աղետ հայտարարելու առաջարկին»,- գերել է ԱՄՆ նախագահը Twitter-ում: Նա նաև ցավակցություն է հայտնել անտառային հրդեհների զոհերի և տուժածների ընտանիքներին:

Նահանգի հյուսիսում լրիվ այրվել է Փարադայս քաղաքը, կրակը մոտենում է Մալիբու հանրահայտ առողջարանին: Տարհանվել է ավելի քան 150 հազար բնակիչ, զոհերի թիվն անցնում է չորս տասնյակից:

Մարդիկ փորձում են վտանգավոր շրջաններից հեռանալ ավտոմեքենաներով, սակայն բազմաթիվ պատահարների պատճառով  ճանապարհները խցանված են: Հինգ հոգի զոհվել են հենց իրենց ավտոմեքենաներում՝ չեն հասցրել դուրս գալ: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:

Փոխանցում է Interfax-ը: