14.11.2018 09:30

Խորխե Վալդանո. «Սոլարին ոչ մի դեպքում չէր ցանկանում լքել «Ռեալը»

Խորխե Վալդանո. «Սոլարին ոչ մի դեպքում  չէր ցանկանում լքել «Ռեալը»

El Transistor-ին տված հարցազրույցում Խորխե Վալդանոն պատմել է հետաքրքիր դրվագներ Սոլարիի ֆուտբոլային կարիերայից: Հիշեցնենք, որ արգենտինացին երկար տարիներ խաղացել է Մադրիդի «Ռեալի» կազմում: Նա խոստովանել է, որ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր «Ռեալի» սպորտային տնօրենի պաշտոնը, համառորեն ցանկացել է վաճառել Սոլարիին: Վալդանոն կարծում է, որ Սոլարին դեռ երկար ժամանակ կգլխավորի «Մադրիդը»:

- Սոլարին ոչ թե ժամանակավոր կգլխավորի «Ռեալը», այլ շատ երկար: Երբ ես զբաղեցնում էի «Ռեալի» տնօրենի պաշտոնը, Սոլարին շատ ժամանակ մնում էր պահեստայինների նստարանին չնայած նրա յուրահատուկ տաղանդին: Երբեք չէր հոգնում պայքարելուց և մրցակցությունից: Ես շատ անգամ եմ նրա հետ զրուցել այդ թեմայով և առաջարկել նրան հեռանալ: Ես հանդիպում էի նրան ամեն երեք ամիսը մեկ և առաջարկում նրան տեղափոխվել այլ ակումբ, բայց նա մերժում էր իմ առաջարկները: Մենք զրուցում էինք որպես ընկերներ:  Ինչ վերաբերում է նրա մարզչական կարիերային, պետք է շատ աշխատի և գործով ապացուցի իր բարձր կարգը: Այլ բան է միայն խոսել այդ մասին, այլ բան է, երբ մարդ գործով է պատասխանում բոլոր հարցերին,- ասել է Վալդանոն:

Վերջում Վալդանոն անդրադարձել է նաև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչին:

-«Բոկան» և «Ռիվերը» պատմական մրցակիցներ են, բայց կարծում եմ ներկա պահին «Ռիվերը» ավելի ուժեղ է: Հատկապես հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալուց հետո նրանք պետք է, որ կարողանան սեփական հարկի տակ նվաճել գավաթը,- ասել է Վալդանոն