14.11.2018 10:30

«Լիվերպուլը» կտրականապես հերքում է ակումբի վաճառքի մասին լուրերը

«Լիվերպուլը» կտրականապես հերքում է ակումբի վաճառքի մասին լուրերը

«Լիվերպուլը» տարածել է հայտարարություն՝ պատասխանելով այն լուրերին, որ ակումբը շուտով վաճառվելու է և պնդել է, որ Fenway Sports Group-ը (FSG) հավատարիմ է մնում իր վրա վերցրած պարտավորություններին: Հիշեցնենք, որ New York Post-ը գրել էր, որ ակումբի սեփականատեր Ջոն Հենրին պատրաստ է վաճառել «Լիվերպուլը» 2 միլիարդ դոլարով:

«Ակումբի սեփականատիրոջ կողմից ես լիազորված եմ հայտարարել, որ ակումբի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը», – ասել է ակումբի մամուլի խոսնակը:

New York Post-ի աղբյուրը պնդում է, որ ակումբը վաճառվելու է, եթե գտնվի գնորդ:

«Լիվերպուլը» միշտ հայտարարել է, որ ակումբը չի վաճառվում, սակայն սեփականատերերը հասկանում են, որ 2 միլիարդ դոլար գումարը շատ քիչ է այդպիսի ակումբի համար:

69-ամյա Հենրին գնել է «Լիվերպուլը» ութ տարի առաջ 366 միլիոն ֆունտով և հաճախ ներկա է լինում թիմի խաղերին:

«Լիվերպուլի» մասին վաճառքի լուրերը տարածվեցին մի քանի ամիս առաջ, երբ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրի եղբայրը՝ Շեյխ Խալեդը փորձ է արել գնել ակումբը 2 միլիարդ դոլարով: Ընդ որում նման առաջարկներ եղել են 2017 և 2018 թվականի սկզբում:

Եթե ընդունվեր Շեյխ Խալեդի առաջարկը, ապա այն կդառնար ամենաթանկ գործարքը ֆուտբոլի պատմության մեջ:

Միդհատ Կիդվային, որը հանդիսանում է Շեյխ Խալեդի ընկերությունների տնօրենը, ժամանակին հանդիպել է «Լիվերպուլի» նախագահ Թոմ Վերներին Նյու Յորքում:

«Լիվերպուլը» պնդում է, որ այն ժամանակ բանակցությունները ձախողվել են և ավելացնում է, որ սեփականատերերի և շեյխերի միջև հանդիպում տեղի չի ունեցել: