14.11.2018 11:00

ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»

ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել «Ռեալ»-ին: Այս մասին հաղորդում է Tribalfootball-ը: 

Չիլիացու տեղափոխությունը կարող է կայանալ հունվարին: 

«Արքայական» ակումբը հետաքրքրված է 29-ամյա խաղացողի ծառայություններով, բայց նրա հետ պայմանագիր կկնքի միայն նրա ներկայիս աշխատավարձի նվազման դեպքում: 

Նշենք, որ Սանչեսը «կարմիր սատանաներ»-ի կազմում տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում: