14.11.2018 11:28

Մխիթարյանը Սոկրատիսին և Օբամեյանգին ուզում է տեսնել Հայաստանում(տեսանյութ)

Մխիթարյանը Սոկրատիսին և Օբամեյանգին ուզում է տեսնել Հայաստանում(տեսանյութ)

«Արսենալ»-ն ընկերներին իրար միացնող հերթական տեսանյութով է հանդես եկել, որի գլխավոր հերոսները կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Սոկրատիսն են: 

Զրույցի ընթացքում Սոկրատիսն ասել է, որ ինքը և Օբամեյանգը մեկ օր կարող են ժամանել Հայաստան կամ Գաբոն: Դրան ի պատասխան հայազգի ֆուտբոլիստը նրանց հրավիրել է Հայաստան: 

Մխիթարյանը նաև ասել է.

«Ես միշտ հաղթանակի համար եմ խաղում, ֆուտբոլային կարիերայի վերջում մարդիկ ձեզ նրա համար կհիշեն, թե ինչի ես դու հասել, ինչ ես հաղթել: 

Այս մրցաշրջանի համար իմ նպատակը Չեմպիոնների լիգայում հայտնվելն է», - ասել է 29-ամյա խաղացողը: